Մոնիտորինգի հաշվետվություն. Համաձայնագիր Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հրապարակեց Հայաստանում վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին իր երկրորդ զեկույցը: Ուսումնասիրությունը ներկայացվեց փետրվարի 2-ին, 2016թ., Կոնգրես հյուրանոցի Պիկասսո սրաում: ԳՏՀՎԿ-ը մշտադիտարկել է հյուպատոսական ծառայությունների, վիզա տրամադրող կենտրոնների և համապատասխան պետական մարմինների աշխատանքը 2014-2015թթ.: Չնայած արձանագրված առաջընթացին, զեկույցում զետեղված են մի շարք խնդիրներ, որոնց բախվել են ՀՀ քաղաքացիները վիզայի համար դիմելու գործընթացում: Ամբողջական զեկույցը՝ այստեղ: