Հոգեկան առողջության նոր, համայնքային ծառայությունները Հայաստանում հասանելի կլինեն հաջորդ տարվանից

ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում հաշվառված է 46.000 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ:

Վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ Կառավարությունը, Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների նախաձեռնությամբ, երկու կարևոր փաստաթուղթ է հաստատել` «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ-ի Ռազմավարություն» և հարակից այդ Ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը, ինչպես նաև Հոգեկան առողջության հայեցակարգ, որի ստեղծմանն աջակցել է «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետեւյալ հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/06/513367/