ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌԴ ԴԵՍՊԱՆԻ ԽՈՍՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07 մայիսի, 2014

Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար իշխանությունների կողմից  հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata)[1] եւ վտարվեց երկրից, «Նոյան Տապան» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի աշխույժ հայտարարի Հայաստանի ինֆորմացիոն դաշտում իր ներկայության մասին: Դրանում ոչ մի կասկած չկա: Սակայն, զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, թերեւս հարկ է օգտագործելով նաեւ այլ մեթոդներ: Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Վերջնարդյունքում միանգամայն ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուղղում են իրենք գործունեությունը հայ-ռուսական բարեկամության դեմ, բարին չեն ցանկանում թե Ռուսաստանին, թե Հայաստանին»[2]: Ավելի վաղ` 2014 թ. ապրիլի 12-ին Երեւանում նույն Վոլինկինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կկանխի «մեր մտքին ու սրտին խորթ գաղափարներ սերմանելու պատրվակով» իրականացվելիք ցանկացած ագրեսիվ միջամտություն իր բարեկամ երկրների ներքին գործերին։[3]

Այս գնահատականները առայժմ, պատշաճ պատասխան չեն ստացել ՀՀ իշխանությունների կողմից:

Մենք այսօրինակ հայտարարությունները գնահատում ենք ինչպես դիվանագիտական ընդունված նորմերի ոտնահարում, այնպես էլ` կոպիտ  միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ Հայաստանի հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության հերթական փորձ:

Դեսպան Վոլինկինը պարտավոր է զգոն եւ աչալուրջ լինել, հասկանալ եւ հարգել ՀՀ Սահմանադրությունը, իմանալ, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետություն է: Այս հայտարարություններով Վոլինկինն իրեն օրենքից դուրս է դրել:

ՀՀ իշխանություններից պահանջում ենք կարգի հրավիրել Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինին, հասնել նրան, որ վերջինս կամ հեռացվի իր պաշտոնից, կամ պատշաճ կերպով ներողություն խնդրի Հայաստանի քաղաքացիներից:

Միաժամանակ հայտարարելով, որ Հայաստանում չկան հայ-ռուսական բարեկամության դեմ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններ, դեսպան Վոլինկինին խորհուրդ ենք տալիս այդպիսի վհուկների դեմ որսը կազմակերպել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
  • «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
  • «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
  • «Կրթության ասպարեզ» ՀԿ
  • «Գոեֆոն» ՀԿ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» ՀԿ
  • «Մարդու իրավունքների եւ կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» ՀԿ
  • Հայկ Նազարեան
  • Հասմիկ Կնյազյան
  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ
  • Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Զարգացման Կենտրոն ՀԿ
  • Դավիթ Շահնազարյան
  • «Շիրակ կենտրոն» ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • Գեւորգ Տեր-Գաբրիելյան
  • «Վանաձոր եւ քույր քաղաքներ» ՀԲԿ
  • «Ազատ քաղաքացի» Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
  • «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
  • Արա Նեդոլյան
  • «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ
  • Վահանգ Անտոնյան
  • Կանանց ռեսուրսային կենտրոն
  • Գորիսի մամուլի ակումբ
  • Կանանց աջակցման կենտրոն
  • Հայաստանի հելսիկյան կոմիտե
  • Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն
  • Քաղաքացիական Ֆորում ՀԿ
  • ՍՄԻԼ
  • Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
  • «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոն
  • Քաղաքացիական ազգային նախաձեռնություն
  • Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  • «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  • Ուրբան հիմնադրամ
  • «Տրտու» ՀԿ
  • Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն
  • Նաիրա Առաքելյան
  • “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամ
  • Աշոտ Հովհաննիսյան
  • Իրական աշխարհ, իրական մարդիկ
  • Մարդու իրավունքների եվ ժողովրդավարության ինստիտուտ
  • Արփինե Գինոսյան
  • Ռուբեն Մեհրաբյան
  • Արվեստի քննադատների ազգային ասոցիացիա
  • Զառա Հովհաննիսյան
  • Արտակ Եղիազարյան
  • Մենուա Բրուտյան
  • Աննա Շահնազարյան
  • Բորիս Նավասարդյան
  • Էլինա Պողոսբեկյան
  • «Սրբազան հող» ՀԿ

Հայտարարությունը բաց է, անհատները, քաղաքացիական խմբերը եւ կազմակերպությունները կարող են միանալ դրան, այդ մասին հայտարարելով: