Գործընկերություն հանուն բաց հասարուկության

pos_logo_final_ENG

‹‹Գործըկերություն հանուն բաց հասարակության›› նախաձեռնությունը հանդիսանում է ԲՀՀ-Հայաստան կազմակերպության գործառնական ծրագիրը, որի առաջնային խնդիրները ժողովրդավարական կառույցների ամրապնդումն ու բաց հասարակության արժեքների` իրավական պետության, անկախ և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների, մարդու իրավունքների, այդ թվում փոքրամասնությունների իրավունքների գերակայության և դրանց պաշտպանության արդյունավետ մեխանիզմների, քաղաքացիական ազատությունների ապահովումն ու տարածումն են: Գործընկերությունը, որը հանդիսանում է 60 հասարակական կազմակերպությունների կոալիցիա, ձևավորվել է քաղաքացիական հասարակության մի շարք շահագրգիռ դերակատարների կողմից՝ ներգրավելու քաղաքացիական հասարակությանը երկրի սոցիալական և քաղաքական ոլորտներում առկա մարտահրավերներին ու զարգացումներին ժամանակին արձագանքելու նպատակով: Այս նպատակին հասնելու համար հիմնական աշխատանքը ներառում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունների հզորացումը՝ վերապատրաստումների, հանրային քաղաքականության վերլուծական կարողությունները ուժեղացնող նախաձեռնությունների, օրենսդրական նախագծերի, դրանց լոբբինգի աշխատանքների և շահերի պաշտպանությանն ուղղված գործունեության միջոցով:
‹‹Գործըկերություն հանուն բաց հասարակության›› նախաձեռնությունը բաց է ցանկացած կազմակերպությանը միանալու համար, որը կիսում է նախաձեռնության գործունեության սկզբունքները: Գործընկերության ու նրա գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն հասանելի է գործընկերության կայքում հետևյալ հղումով՝  www.partnership.am.