ԶԼՄ-ների աջակցման ծրագիր

ԶԼՄ-ների աջակցման ծրագրի նպատակն է խթանել անկախ, անաչառ և բազմակարծիք լրատվությունը Հայաստանում՝ ստեղծելով լրատվամիջոցների գործունեության համար առաջադեմ և բարենպաստ իրավական կարգավորումներ, ներդաշնակեցնելով այն միջազգային լավագույն սկզբունքներին և ստանդարտներին: Այս նպատակներին հասնելու համար Հիմնադրամը աջակցում է հետաքննական լրագրությանը, ավանդական և նոր լրատվամիջոցներին՝ ստեղծելու այլընտրանքային բովանդակություն, ներդնում է ջանքեր թվայնացման գործընթացի թափանցիկությունը, հեռուստահեռարձակումը կարգավորորղ հանձնաժողովի գործունեության անկախությունը և լրատվամիջոցների սեփականտերերի հրապարակայնությունը ապահովելու համար: ԶԼՄ-ների աջակցման ծրագրի ուշադրության կենտրոնում են այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են ապահովելու խոսքի ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը:

ԶԼՄ-ների ծրագրի աջակցման հիմնական ուղղություններն են`
– Աջակցել այլընտրանքային բովանդակության և հանրային բանավեճի ստեղծմանը,
– Ապահովել թվայնացման գործընթացի թափանցիկությունը,
– Ապահովել լրատվամիջոցների շահերի պաշտպանությունը և աջակցել հետաքննական լրագրությանը: