Բաց հասարակության հիմնադրամները և Ջորջ Սորոսը

ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել է աշխարհի խոշորագույն բարերարներից մեկի՝
Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր ֆինանսական շուկաներում ձեռք բերված իր սեփական
ունեցվածքից 14 միլիարդ ԱՄՆ դոլար է նվիրաբերել:
Բաց հասարակության հիմնադրամները ողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերել այն անհատներին
ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության,
հաշվետու կառավարության համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են
արդարության ու հավասարության հաստատումը: Այս բարեգործությունը հաճախ ուղղված է եղել
նրանց, ովքեր խտրականության են ենթարկվում միայն իրենց ինքնության պատճառով, ինչպես օրինակ`
Եվրոպայի գնչուները և հասարակության մեծամասնությունից դուրս մղված անձիք:
Սորոսն անձամբ կրել է նման անհանդուրժողականության դրսևորումներ: Ծնված լինելով 1930 թ.
Հունգարիայում` նա վերապրել է երկրի նացիստական բռնազավթումը, որը հանգեցրեց Հունգարիայում
բնակվող ավելի քան 500 000 հրեաների սպանությանը: 1947 թ.-ին, երբ իշխանության եկան
կոմունիստները, Սորոսը հեռացավ Բուդապեշտից` մեկնելով Լոնդոն, ապա ներգաղթեց Միացյալ
Նահանգներ` մուտք գործելով ֆինանսների ու ներդրումների աշխարհ, որտեղ նրան վիճակված էր մեծ
կարողության տեր դառնալ:
Սորոսն իր բարեգործական գործունեությունը սկսել է 1979 թ.-ին` կրթաթոշակներ տրամադրելով
ռասայական խտրականության ենթարկվող սևամորթ հարավաֆրիկացիներին: 1980-ական թվականներին
նա օժանդակել է տեսակետների բաց փոխանակմանը կոմունիստական Հունգարիայում: Բեռլինի պատի
անկումից հետո նա ձգտել է ամրապնդել ժողովրդավարական գործընթացներն ու հաստատությունները
ողջ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում:
Սառը պատերազմի ավարտից հետո նա իր բարեգործական գործունեությունն ընդլայնեց նաև Միացյալ
Նահանգներում, Աֆրիկայում և Ասիայում` օժանդակելով բազմատեսակ նոր գործողությունների, որոնք
ուղղված էին առավել հաշվետու, թափանցիկ և ժողովրդավարական հասարակությունների ստեղծմանը:

ՀԱՄԱՌՈՏ ՏՎՅԱԼՆԵՐ


9 ՓԱՍՏ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

01 Ներկայումս Հիմնադրամները ներառում են քսաներեք ազգային և տարածաշրջանային Հիմնադրամներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տեղական տնօրենների խորհուրդը, որի անդամները վերահսկում են աշխատանքները և սահմանում ֆինանսավորման գերակայությունները՝ տեղական կարիքների համաձայն:

02 Առաջին հիմնադրամը հիմնվել է Հունգարիայում՝ 1984 թ.-ին, իսկ նորագույնը` Մյանմարում՝ 2016 թ.-ին:

03 Հիմնադրամները, գործընկեր կազմակերպությունների մեծ մասին տրամադրում են ֆինանսավորման ոչ ավել քան 33%-ը, որպեսզի ապահովվի նրանց ինքնավարությունը և ստեղծվի կայուն ֆինանսական հիմք` հետագա գործողությունների համար:

04 Հիմնադրամներն երկրորդ խոշորագույն մասնավոր բարեգործական կազմակերպությունն է «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամից հետո: ԱՄՆ-ի հաջողված գործարարների կողմից բարեգործության այս շարունակական ավանդույթը սկիզբ է առել այնպիսի անձանցից, ինչպիսիք են՝ Էնդրյու Կարնեգին, Ռոքֆելլեր և Ֆորդ ընտանիքները:

05 Հիմնադրամները հանդիսանում է Եվրոպայի գնչու փոքրամասնությանն ուղղված նախաձեռնությունների ամենախոշոր մասնավոր ֆինանսավորողը:

06 Սկսած 1993 թ.` մենք տասնյակ միլիոնավոր դոլարներ ենք տրամադրել մարդասիրական օգնության և օժանդակության ծրագրերին, որոնք իրականացվել են նախկին Հարավսլավիայի երկրներում պատերազմների ընթացքում և հատկապես պաշարված Սարաևոյում:

07 Սկսած 1996 թ.-ից՝ մենք աշխատում ենք Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ի մեր ծրագրերը կազմում են մեր ֆինանսավորման աշխատանքների մոտ 17%-ը և ներառում են աջակցություն քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և թմրամիջոցների մասին օրենքներին, ժողովրդավարական մասնակցության ամրապնդմանը և ներգաղթի մարդասիրական օրենքների խթանմանը:

08 Կրկին ու կրկին, Հիմնադրամները մասնակցել է վիճահարույց հարցերի շուրջ քաղաքականության քննարկումներին, որոնցից թերևս այլ ֆինանսավորողները խուսափում են: Մենք հպարտ ենք աշխատել այն մարդկանց հետ, ովքեր մերժվում են հասարակության կողմից` միայն իրենց ինքնության պատճառով:

09 Մեր անունն արտացոլում է մեր փիլիսոփայության հիմնադրի` Կառլ Պոպպերի ազդեցությունը: Իր Բաց հասարակությունը և նրա թշնամիները գրքում Պոպպերը պնդում է, որ ոչ մի փիլիսոփայություն կամ գաղափարախոսություն ճշմարտության վերջնական դատավորը չէ, և հասարակությունները կարող են բարգավաճել միայն այն ժամանակ, երբ թույլ տան ժողովրդավարական կառավարում, արտահայտման ազատություն և անհատական իրավունքների նկատմամբ հարգանք: