Տնօրենների Խորհուրդ

Դավիթ Խաչատուրյան (Նախագահ)
Խորհրդի անդամ է 2016 թ-ից
Դավիթ Խաչատուրյանն իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչումը ստացել է 2000թ․Երևանի պետական համալսարանից, որտեղ ներկայումս մագիստրոսի աստիճանի ուսանողներին դասավանդում է Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիան և փաստաբանական հմտություններ։ Մոտ ութ տարի Դավիթն աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ԱՄՆ Արդարադատության վարչությունում որպես իրավական հարցերի մասնագետ (2006-2013թթ․), ՄԱԶԾ Հարավային Կովկասի թմրամիջոցների հակազդման ծրագրում որպես ազգային իրավական փորձագետ (2003-2006թթ․), աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում որպես իրավական հարցերով ավագ խոհրդատու (2002-2005թթ․), իսկ մեկ տարի (2014թ․) ՀՀ Արդարադատության ակադեմիայում որպես պրոռեկտոր։ Ներկայումս նա ներգրավված է Եվրոպայի խորհրդի և Եվրամիության բազմաթիվ ծրագրերում որպես օրենքի գերակայության, դատական համակարգի և մարդու իրավունքների գծով փորձագետ՝ հիմնականում իր ջանքերը կենտրոնացնելով ՀՀ մարդու իրավունքների նորմերն ու օրենքները մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտներին համահունչ դարձնելուն։ Նա մի քանի իրավական մենագրությունների և երեք տասնյակից ավել հոդվածների հեղինակ է, ինչպես նաև հեղինակ է հանդիսանում Հայաստանում դատական համակարգի և իրավական բարեփոխումների մարտահրավերների վերաբերյալ ուղենիշերի, որոնք հաճախ անդրադառնում են հատկապես դատական համակարգի անկախության, քրեական օրենսդրության, ինֆորմացիայի ազատության և մարդու իրավունքների հարցերին՝ Եվրոպական կոնվենցիայի և այլ գործիքների շրջանակներում։

Արտակ Քյուրումյան – Խորհրդի անդամ է 2017 թ-ից
Արտակ Քյուրումյանը միջազգային զարգացման, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի անկախ հետազոտող և խորհրդատու է։ Նա աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Որպես անկախ խորհրդատու Ա. Քյուրումյանն աշխատել է Համաշխարհային բանկի, Եվրամիության, ԱՄՆ ՄԶԾ և Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող միջնաժամկետ ծախսերի, ծրագրի բյուջետավորման, հանրային պարտքի կառավարման և այլ ծրագրերում: Նա ունի ինժեներության մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից և բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում (MBA) Թուլեյնի համալսարանից։

Ռուբեն Բաբայան  – Խորհրդի անդամ է 2016 թ-ից
1998թ․ ի վեր Ռուբեն Բաբայանը Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 1995 թվականից դասախոսում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, իսկ 2003թ. սկսած աշխատում է որպես «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ։ 2006 թվականին հիմնադրել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, իսկ 2008 թվականին «Թատրոն X» փառատոնը։ Ռ․ Բաբայանը բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել Հայաստանում և արտասահմանում։ Նա պրոֆեսոր է և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։ Ռ․ Բաբայանը մասնակցել է համարյա հիսուն միջազգային փառատոնի Հնդկաստանից մինչև ԱՄՆ և արժանացել է բազմաթիվ մրցանակների և դիպլոմների։

Վահրամ Սողոմոնյան – Խորհրդի անդամ է 2016 թ-ից
Վահրամ Սողոմոնյանը Քաղաքական դիսկուրս (diskurs.am) հանդեսի խմբագրակազմի անդամ է։ 2007-ին պաշտպանել է քաղաքագիտական դոկտորական աշխատանք Մարբուրգի Ֆիլիպս համալսարանում: 2002-ից 2006 թվականներին աշխատել է նույն համալսարանի «Եվրոպական ինտեգրացիա» հետազոտական խմբում։ Գրել է գիտական աշխատանքներ ինտեգրացիոն գործընթացների, արժեհամակարգային հարցերի և Արցախի հիմնախնդրի մասին: 1999 թ․-ին ավարտել է ԵՊՀ գերմանե­րենի բաժինը: 2010-ից ի վեր մասնակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների (այդ թվում Մաշտոցի պուրակի շարժանը): 2017թ․ ապրիլից Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ։

Ինգա Զարաֆյան – Խորհրդի անդամ է 2014 թ-ից
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, էկոլոգիական եվ սոցիալական խնդիրների մասին պատմող վավերագրական ֆիլմերի հեղինակ, ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ, բնապահպանական խնդիրների վերաբերյալ հրապարակումների հեղինակ (1995թ-ից մինչ օրս), կենսաբանության ոլորտում 25 գիտական աշխատությունների հեղինակ (1977-1987), Հայաստանի բնապահպանական եւ սոցիալական խնդիրների մասին պատմող վավերագրական ֆիլմերի հեղինակ: