Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2018

                                          ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության կրթաթոշակներ ծրագիր 2018

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Քաղաքականության կրթաթոշակներ» ծրագրի շրջանակներում մրցույթի մասին, որն ուղղված է աջակցելու հետազոտողներին՝ ովքեր պատրաստակամ են իրականացնել առաջադեմ ուսումնասիրություններ` հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերները և մշակել կիրառական լուծումներ: Դիմորդները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով:  Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.osf.am կայք:

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն առաջարկվող ծրագրի լրացված դիմում-հայտի ձևը, ինքնակենսագրություն (CV) և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ (կամ հղում) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected], մինչև սույն թվականի փետրվարի12-ը, ժամը 17.00  դիմումների գործընթացի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]    Մանրամասն տեղեկությունների համար հետևեք այս հղումին