Արդարադատության խումբ. «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» վերտառությամբ հանրային քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հունվարի 16-ին, ժամը` 10:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնելու համար հրավիրվել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից, Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից, ՀՀ ԿԱ Ոստիկանությունից, Գլխավոր դատախազությունից, Դատական դեպարտամենտից, Ազգային անվտանգության ծառայությունից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից և Փաստաբանների պալատից: Միջոցառմանը հրավիրված են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. հունվարի 15-ը, ժամը 15:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@osi.am էլ. փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

Հարգանքով`

Լարիսա Մինասյան
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, Գործադիր տնօրեն

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը: