ՀԱՐՑԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ 2017Թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Հարգելի գործընկերներ,

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «ՀԱՐՑԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ 2017Թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ» խորագրով հանրային քննարկումներին Վանաձորում, Իջևանում, Երևանում, Գյումրիում, Հրազդանում, Արմավիրում, Մարտունիում, Արտաշատում, Կապանում, Եղեգնաձորում և Աշտարակում:

Ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ մշակել են հարցաշար, սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, քաղաքական կուսակցությունների և դաշինքների դիրքորոշումը հանրությանը ներկայացնելու նպատակով: Հարցաշարը ներկայացվում է խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններին և դաշինքներին, ինչպես նաև մամուլին և հանրության լայն շրջանակներին: Հարցերին տրված պատասխանները ընդունվելու են որպես քաղաքական կուսակցության/դաշինքի պաշտոնական դիրքորոշում եւ ներկայացվելու են հանրությանը:

Այս միջոցառումների շարքը նպատակ ունի քննարկում ծավալել քաղաքացիական հասարակության կառույցների և խորհրդարանական ընտրության գնացող կուսակցությունների/դաշինքների միջև՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի, արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, սոցիալական և այլ հիմնախնդիրների վերաբերյալ և հանրությանը ներկայացնել քաղաքական կուսակցությունների ու դաշինքների դիրքորոշումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

Սա հանդիպումների շարք է, երբ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ կազմակերպությունները հյուրընկալվում են իրենց մարզային անդամ գործընկերներ կազմակերպության կողմից, որպեսզի քննարկեն համապետական և տեղական նշանակություն ունեցող այս կարևորագույն հարցերը:

Վանաձորում միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 16:00-ին, Կիրովական հյուրանոցում (ք.Վանաձոր, Մաշտոցի փողոց):

Իջևանում միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 24-ին, ժամը՝ 16:00-ին, Դոկ հյուրանոցում (ք. Իջևան, Անկախության փող. 40);

Երևանում միջոցառումները տեղի կունենան փետրվարի 28-ին և մարտի 16-ին, ժամը՝ 14:30-ին, Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում (ք.Երևան, Իտալիայի փ. 1):

Գյումրիում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 3-ին, ժամը՝ 14:00-ին, Արաքս հյուրանոցում (ք. Գյումրի, Գորկու փող., 25 շենք):

Հրազդանում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 9-ին, 14:00-ին, Հրազդանի Քաղացիական երիտասարդական կենտրոնում (ք. Հրազդան, Կենտրոն թաղ., Oգոստոսի 23 փող., Յունիբանկի շենք):

Արմավիրում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 10-ին, 14:00-ին, Ծովակ սրճարանում (ք. Արմավիր, Հանրապետության 6):

Մարտունիում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 14-ին, 14:00-ին, Ադանա համալիրում (ք. Մարտունի, Վարդան Մամիկոնյան 53 փ.):

Արտաշատում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին, 14:00-ին (ք. Արտաշատ, Օգոստոսի 23, 109/1; Վիվասելի 2-րդ հարկ):

Կապանում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 23-ին, 16:00-ին Գոլդեն Կապան Հյուրանոցում (ք. Կապան, Թումանյան փող., 13 շենք):

Եղեգնաձորում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 24-ին, 14:00-ին, Եղեգնաձորի Քաղացիական երիտասարդական կենտրոնում (ք. Եղեգնաձոր, Նարեկացու փ., 18ա, Օրանժի գրասենյակի շենքի երկրորդ հարկ):

Աշտարակում միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 28-ին, Ներսես Աշտարակեցու անվան միջնակարգ դպրոցի գրադարանում (ք. Աշտարակ, Պռոշյան 14):

Քննարկումներին հրավիրված են խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր կուսակցություններն ու դաշինքները, պետական պաշտոնյաներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք յուրաքանչյուր քննարկման նախնական օրակարգը:

Խնդրում ենք տեղեկացնել վերոհիշյալ տեղի ունենալիք միջոցառումներին Ձեր մասնակցության հնարավորության մասին՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ karine@partnership.am էլ. փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

Հարգանքով`

Դավիթ Ամիրյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության
Միջոցառումների համակարգող

Կից ներկայացնում ենք քննարկումների օրակարգերը` Վանաձոր, Իջևան, Երևան 28.02.2017, Գյումրի, Հրազդան, Արմավիր, Մարտունի, Երևան 16.03.2017, Արտաշատ, Կապան, Եղեգնաձոր, Աշտարակ: