«Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման» մասին հանրային քննարկում

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը (ԳՀԲՀ), որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, հրավիրում է Ձեզ մասնակցելու «Խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման» մասին հանրային քննարկմանը:

Միջոցառումը տեղի կունենա ս.թ. դեկտեմերի 12-ին, ժամը` 14:00-ին, ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցում (Գրիգոր Լուսավորիչ 4/2, ք. Երևան, Հայաստան):

Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտակումները ս.թ. նոյեմբերի 23-24-ին Ժնևում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեի 59-րդ նստաշրջանում Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի պարբերական դիտարկման վերաբերյալ:
Ոլորտային փորձագետները կներկայացնեն խնդրի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, թե՛ օրենսդրական և թե՛ իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից:
Քննարկմանը հրավիրված են ՀՀ Արդարադատության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, ԱՆ Քրեակատարողական ծառայության, Ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Դատական դեպարտամենտի, Դատարանների, Ազգային Ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի, պետական այլ կառույցների և գերատեսչությունների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կից ներկայացնում ենք քննարկման նախնական օրակարգը: Անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանությունն ապահովվում է:

Խնդրում ենք տեղեկացնել Ձեր մասնակցության հնարավորության մասին մինչև ս.թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 12:00-ը՝ զանգահարելով ԲՀՀ-Հայաստան գրասենյակ Կարինե Ղազարյանին՝ 010 533862 հեռախոսահամարով, կամ գրելով՝ [email protected] էլ. փոստի հասցեին:

Ակնկալում ենք Ձեր ներկայությունը և ակտիվ մասնակցությունը:

Հարգանքով`

Լարիսա Մինասյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ
Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան, գործադիր տնօրեն

Կից ներկայացնում ենք քննարկման օրակարգը: