Մրցույթի հրավեր «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ 2017» նախաձեռնություն

ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության մեկնարկի մասին, ուղղված աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել վճռորոշ մարտահրավերները և մշակելու դրանց կիրառական լուծումներ:
Թեմաները ներառում են, բայց չեն սահմափակվում հետևյալ ոլորտներով. ժողովրդավարական կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, հավասարություն և հակախտրականություն, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, ինտեգրացիա և ժողովրդավարական բարեփոխումներ, սոցիալական, տնտեսական և հարկաբյուջետային քաղաքականություն:
Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների և վերլուծաբաններ համար:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ հետյալ հղմամբ կամ դիմելով Մարիամ Մաթևոսյանին էլ. փոստ` mmariam@osi.am; հեռ.`53-67-58; 53-38-62:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն լրացված հետաքրքրության նամակ հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2017 թվականի հունվարի 25-ը, ժամը 17.00. Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հունվարի 16–ին, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում, ժամը 17.00-ին: