«#ElectricYerevan 2015» ֆոտոցուցահանդես:

ԲՀՀ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ իրականացվել է «#ElectricYerevan 2015» ֆոտոցուցահանդեսը և  «#electricyerevan. ոտնահարված  իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմի պատրաստումը:

Ցուցահանդեսը «ՖՈՏՈԼՈՒՐ» լրատվական գործակալության  լուսանկարիչների  ստեղծած յուրօրինակ Ֆոտոակնարկն է 2015 թ. հունիսի 22-ից մինչև հուլիսի 6-ը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: ֆոտոցուցահանդեսը իրականացվել է Երևան, Արմավիր, Գյումրի, Մարտունի և Վանաձոր քաղաքներում: Այս հղումով կարող եք տեսնել բրոշյուրը:

«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի պատրաստած ֆիլմն անդրադառնում է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի վաղ առավոտյան ծավալված դեպքերին և զարգացումներին` ականատեսների աչքերով:

«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմ:

Ֆիլմը և ցուցահանդեսը հնարավոր են դարձել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: